հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ն ահազանգում է ճնշումների մասին

«Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ն ահազանգում է ճնշումների մասին

«Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ն ահազանգել է ճնշումների մասին:

ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր, ապրիլի 10-ին Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի վարչության անդամ` Հակոբ Լամազյանի տուն էին այցելել հարկային ոստիկանությունից 3 աշխատակից, Լամազյանին դուրսը հարցաքննելուց հետո հետախուզման լիազորագիր ներկայացրին տունը հետախուզելու, պնդելով բավական կասկածելու հիմք ունենալով իբր` Լամազյանը ուներ անօրինական հայկական վարորդական վկայական կամ վկայականներ, ինչը իհարկե ճշմարտությանը չէր համապատասխանում։
Ամբողջ տունը խուզարկելուց հետո, որևէ անօրինական փաստաթուղթ չի հայտնվել, ինչից հետո ոստիկանները հեռացել են։

Կազմակերպության վարչությունը միանշանակ դա կապում է, ինչպես վերջին տարիների հատկապես ապրիլի ճնշումները կազմակերպության վրա։

Ուզում ենք հիշեցնել անցյալ տարվա ապրիլի 21-ի դեպքը Վրաստանի Հայ Համայնք ՀԿ նախագահ` Արթուր Միրզոյանի վրա հարձակման պահով, որը մինչ այսօր չի բացահայտվել։

Հետևաբար կոչ ենք անում վերջ տալ այնպիսի քայլերին, որոնք կարող են վնասել Վրաստանի իմիջին և ազդել մեր երկրի Եվրոմիություն մտնելու նպատակներին։

«Վրաստանի Հայ Համայնք» հկ»:

  • Կիսվել: