ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը:

Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության շրջանակներում):

«Շատ կարևոր է հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչը կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:

Գլխուղեղի կաթվածի կանխարգելումը հիմնված է առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների վրա»,-ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: