կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում. Կարեն Հովհաննիսյան

Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում. Կարեն Հովհաննիսյան

Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում։ Դատելով արձագանքներից Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու հետագա հավաքագրման հարցում։ Այս մասին հայտնում է ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը։

«Կարծում եմ, որ այդ ահաբեկչական երկիրը հիմա կփոխի հավաքագրման ձևը։  

Ենթադրում եմ, որ կլինի որոշակի կանխավճար և երաշխիք, որ ոչնչացվելուց հետո իրենց ընտանիքները չեն կանգնի ֆինանսական լուրջ խնդիրի առջև։

Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այլևս Թուրքիան ի վիճակի չի լինի նոր ֆինանսական բեռով Սիրիայից ահաբեկիչներ ներգրավել արցախա-ադրբեջանական պատերազմում»։

  • Կիսվել: