ԱԳՆ-ում կայացել է ԿԶՆ խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար իրականացված մրցույ¬թի երկրորդ փուլը
Սեպտեմբերի 11-ից 16-ը Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրականացված մրցույթի երկրորդ փուլը՝ ըստ ոլորտային խմբերի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Մրցույթի արդյունքներով ԿԶՆ խորհրդում առաջիկա երկու տարիների ընթացքում կներգրավվեն ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների ղեկավարները․
Գործունեության ոլորտը Ընտրված կազմակերպության անվանումը
Աշխատանք, զբաղվածություն և աղքատության հաղթահարում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
Կրթություն Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Առողջապահություն «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան
Արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն Կանանց ռեսուրսային կենտրոն
Արդյունաբերություն, առևտուր և նորարարություն ոլորտում «Քմյունիթի Սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ
Ենթակառուցվածքներ (էներգետիկա, ճանապարհներ, տրանսպորտ, ջրային ուղղություններ) Հայաստանի Գործատուների հանրապետական միություն
Ընտրական երկրորդ փուլն իրականացվել է ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի» մասին ՀՀ վարչապետի N 479-Ա որոշմամբ սահմանված կարգով։
Որոշման կայացման եղանակն ընտրվել է տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում։ Մասնակիցների նախապատվությամբ յոթ ոլորտային խմբերից երկուսում կատարվել է վիճակահանություն, իսկ հինգում ներկայացուցիչն ընտրվել է հանդիպման մասնակիցների կողմից։


