ԱԳՆ փոխնախարարները կորոնավիրուսով վարակված չեն. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Լրատվականներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, նյութ է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկու փոխնախարար վարակված են նոր տիպի կորոնավիրուսով:
Այս առնչությամբ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մեկնաբանություն խնդրեց արտաքին գերատեսչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ ԱԳՆ երկու փոխնախարարներից ոչ ոք նոր տիպի կորոնավիրուսով վարակված չէ։


