Ադրբեջանը հայտնել է Հայաստան պլաստիկե շինանյութ արտահանելու մասին
Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Այս մասին վկայում են Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունիսին Հայաստան է արտահանվել 1,39 տոննա պլաստիկե շինանյութեր՝ 5,910 դոլար արժողությամբ։
2026 թվականի հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,640 հազար դոլարի ապրանքներ։
Նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։
Հունիսին Հայաստանից Ադրբեջան որևէ առաքում տեղի չի ունեցել։



