կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար

Հունվարի 26-ին, ժամը 21։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում մերկասառույցի պատճառով բեռնատարն արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար, որանք շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: