շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աղմուկ է ձեւավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում. Փաշինյան

Աղմուկ է ձեւավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում. Փաշինյան

Վերջին շրջանում աղմուկ է ձեւավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  կառավարության որոշումներից մեկին, որով Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով է իրականացվելու:

«Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն՝ կառավարությունն նույն ֆինանսավորումը, ինչը տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս շահառուներին ընտրել, թե որ կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվե», - ասաց նա:

Խոսելով Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու մասին՝ վարչապետն ասաց, որ պարզել են՝ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա:

«Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը ոչ թե  աշխատատեղ ստեղծելն է, այլ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետեւից», - ասաց նա:

Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ 2020 թվականից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրադրվեն ցերեկային ծառայություններ, ինչը հնարավորություն, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց:

«Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, եւ միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»,- ասաց Բաթոյանը:

  • Կիսվել: