երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Աղավնաձոր գյուղի տներից մեկի ուղղությամբ առկա է մոտ 25 մ բարձրության վրա գտնվող ժայռաբեկորի ընկնելու վտանգ

Աղավնաձոր գյուղի տներից մեկի ուղղությամբ առկա է մոտ 25 մ բարձրության վրա գտնվող ժայռաբեկորի ընկնելու վտանգ

Ապրիլի 28-ին, ժամը 11:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում է 7 փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները և միջհամայնքային ավտոճանապարհը:

Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

  • Կիսվել: