հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում. Փորձագետ

Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում. Փորձագետ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ տեղեկատվական պատերազմին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ տեղեկատվական պատերազմի նպատակները կամաց-կամաց ի հայտ են գալիս։ «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլխան Շահինօղլուն օրեր առաջ ասել էր, որ «հայկական ծագմամբ շուրջ 750 սիրիացիներ, որոնք գտնվում են ահաբեկչական YPG- ի վերահսկողության տակ, արդեն վերաբնակեցվել են Լեռնային Ղարաբաղում»: Կայծակնային արագությամբ այս «սենսիացիոն լուրը» տարածում գտավ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մեդիադաշտում, թարգմանվեց տարբեր լեզուներով և սկսեցին տարածել։

 

Այս անհեթեթություն տարածող «քաղաքագետը» անցնել է հաջորդ քայլին և պնդում, որ պետք է անհապաղ ստեղծել թուրք-ադրբեջանական համատեղ լեգեոններ, և դեռ ավելի հեռուն գնացող պնդումներ անում։

«Մեզ ինչն է խանգարում այժմ ստեղծել թյուրքական լեգեոն: Մեր բանակին զուգահեռ մենք կարող ենք հազարավոր մարդկանց հավաքել թյուրքալեզու երկրներից, այդ թվում ՝ բարեկամ երկրներից, ովքեր ցանկանում են կռվել Ադրբեջանի համար: Արևմտյան երկրները նույնպես ունեն այս պրակտիկան, որոնք ունեն նաև բանակ , բայց նաև լեգեոներ և գործընկերային հարաբերություններ կիսառազմական կազմակերպությունների հետ: Իրենց լեգեոներում տարբեր երկրների քաղաքացիները ծառայում են պայմանագրային հիմունքներով և կատարում են ամենաբարդ խնդիրները բարձր աշխատավարձի դիմաց: Մենք էլ կարող ենք դա անել: Այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, մենք ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը միայնակ չէ»:

Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում։ Ես վաղուց ասում էի, որ այս տեսակ հրապարակումներին, հայտարարություններին մենք պետք է կտրուկ հերքող հայտարարություններով հանդես գանք, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատկան այսօր այնն է, որպեսզի Հայաստանին ճանաչեն ահաբեկչության հետ կապ ունեցող երկիր և լեգիտիմացնեն իրենց նախատասեվող ռազմական գործողությունները։

 

 

 

 

  • Կիսվել: