կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող իր արբանյակներով տեսնել, թե ով է խախտել հրադադարը․ Թանկյան

Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող իր արբանյակներով տեսնել, թե ով է խախտել հրադադարը․ Թանկյան

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Հանրահայտ երաժիշտն արձագանքել է Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտմանը։ Նա կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ այն մասին, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի կառավարությունն այնքան հիմա՞ր է, որ կարծում է, թե ԱՄՆ-ը չի կարող իր արբանյակներով տեսնել, թե ով է խախտել հրադադարը»։

  • Կիսվել: