երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը Մարտունուց

Ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը Մարտունուց

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: Այս մասին գրում է «Ապառաժ»-ը:

««Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել մեր հարցերին: Սակայն մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

Այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել»,-գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: