կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր

Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր։ Նա ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։

Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին Քարվաճառում։

  • Կիսվել: