ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ

Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
No photo description available.

  • Կիսվել: