հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԱԾ Սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում ծառայելու համար (Տեսանյութ)

ԱԱԾ Սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում ծառայելու համար (Տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։

Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող աղջիկներ ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած տղաներ:

Լրացուցիչ հարցերի համար դիմել. ք․Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57 97 74 հեռախոսահամարով:

  • Կիսվել: