ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն այցելել է ՌԴ դեսպանություն եւ հանդիպել Կոպիրկինի հետ

ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն այցելել է ՌԴ դեսպանություն եւ հանդիպել Կոպիրկինի հետ

Մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլի» վրա իրականացված ահաբեկչական հարձակման առիթով ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում էր:

Միությունից  հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը  պատվիրակությունն իր  վշտակցությունն է  հայտնել  137 խաղաղ մարդու կյանք խլած, հարյուրավորների հաշմանդամ դարձրած ազգայնական-ֆաշիստական ուժերի զազրելի ձեռնարկի կապակցությամբ, նշել, որ այն ոչ մի արդարացում չունի:

Պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել, պատուհասածի կապակցությամբ համապատասխան գրառում թողել դեսպանատանը բացված սգո մատյանում:

  • Կիսվել: