հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում

ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։
 
Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid անվտանգության կանոնների պահպանումն է։
 
ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։
 
Խախտումների արձանագրման դեպքում տրվել են հանձնարարականներ։

  • Կիսվել: