ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ա․ Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ Սպուտնիկ-Վի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Ա․ Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ Սպուտնիկ-Վի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ, որի ընթացքում խոսել են համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունների և մի շարք այլ հարցերի մասին: 

«ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ ընդգծեցինք, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել»,- գրել է Ավանեսյանը:

  • Կիսվել: