հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
90 մոտոբլոկ և խոտհնձիչ՝ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին (տեսանյութ)

90 մոտոբլոկ և խոտհնձիչ՝ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին (տեսանյութ)

Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Կառավարությունից հայտնում են, որ Կաղնուտից ու Ներքին Հանդից հետո սա արդեն երկրորդ խմբաքանակն է, որ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը հասցնում է Հայաստանի հարավ։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքով, այս տեխնիկայի թիմը կարող է հասնել ընդհուպ մինչեւ հազարի: Նաեւ մտադրություն կա Շիկահողում կարի արտադրամաս հիմնելու:

  • Կիսվել: