կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
82 սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, լույսի, ջրի վարձերի փոխհատուցման համար հատկացվեց շուրջ 1 մլրդ դրամ

82 սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, լույսի, ջրի վարձերի փոխհատուցման համար հատկացվեց շուրջ 1 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որոշեց սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով 2024 թվականի հմար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ:

Այս նախագծով նախատեսվում է այս գումարը բաշխել այն մարզերի միջև, որոնց համայնքներն ընդգրկված են ՀՀ  կառավարության որոշմամբ փոխհատուցում ստացող համայնքների ցանկում:

Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին:

Հիշեցնենք, որ 2023 թվականին սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 մլն դրամ:

  • Կիսվել: