շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
80-անց տատիկը Bentley-ն փորձել է Հայաստան ներկրել․ հարցը՝ Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում է

80-անց տատիկը Bentley-ն փորձել է Հայաստան ներկրել․ հարցը՝ Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում է

Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու: Այս մասին այսօր ասուլիսում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում և իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում: Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու»,-ասել է Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ կառույցը Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին է առավելագույն ձևով։

  • Կիսվել: