770 գիրք՝ 2020-ի առաջին կիսամյակում․ ԿԳՄՍՆ
Չնայած կորոնավիրուսին և դրա հարուցած արտակարգ հանգամանքներին՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հրատարակվել է 770 անուն գիրք: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Տվյալը փաստում է Հայաստանի ազգային գրադարանի «Հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժին»-ը:


