կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
33-ամյա երիտասարդի գլխին կացնով հարվածել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը

33-ամյա երիտասարդի գլխին կացնով հարվածել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին կացնով հարվածել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը:

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

  • Կիսվել: