31-ամյա վարորդը Chevrolet-ով բախվել է էլեկտրասյանը, նրան, կնոջն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։