կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
3․7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

3․7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: