չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
290 հազար դոլար` Գորան Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար

290 հազար դոլար` Գորան Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար

Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

137 մլն 868 հզր դրամը կծախսվի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:

 Մոտ 138 մլն դրամի մատակարարը  «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն  է:

Տարեմուտի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի   երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և իր նվագախմբի կամ այլ համարժեք այլ արտիստի մասնակցությամբ շուրջ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ:

Երաժիշտն ու անձնակազմը Հայաստան կժամանեն դեկտեմբերի 30-ին, Հայաստանից կմեկնեն հունվարի 1-ին:  Ընդհանուր առմամբ 11 անձ է ժամանելու ՀՀ, որոնցից 2-ի ավիատոմսերը բիզնես դասի են:

 Բոլոր անձանց կեցությունը կապահովվի 5 աստղանի հյուրանոցում:

Այդ գումարով ապահովելու է նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվելու է տեսանյութ' Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ:

  • Կիսվել: