հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
29 հազար դրամ եւ 2 տուգանային միավոր՝ ապակու լուսաթափանցելիության թույլատրելի չափը խախտելու համար

29 հազար դրամ եւ 2 տուգանային միավոր՝ ապակու լուսաթափանցելիության թույլատրելի չափը խախտելու համար

Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

«Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով եւ 2 տուգանային միավոր։

 

Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռեւս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչեւ ապրիլի 5-ը այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- նշեց Արման Չիլինգարյանը։

  • Կիսվել: