շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 24 տոկոս աղքատություն ունեցող երկրում տաքսիներով պարտադրված երթևեկությունը չափազանց է․ պատգամավոր

24 տոկոս աղքատություն ունեցող երկրում տաքսիներով պարտադրված երթևեկությունը չափազանց է․ պատգամավոր

Պաշտոնական տվյալներով շուրջ 24 տոկոս աղքատություն ունեցող երկրում տաքսիներով պարտադրված տևական երթևեկությունը չափազանց է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ ժամանակն է թույլատրել հասարակական տրանսպորտի, մասնավորապես՝ մետրոյի, ավտոբուսների, միջմարզային տրանսպորտի երթևեկը՝ պահպանելով, որտեղ հնարավոր է, սոցիալական հեռավորություն, կատարելով անհրաժեշտ միջոցառումներ։

«Երկրի երակները պետք է սկսեն գործել.... Այս դեպքերից հետո առավել ևս, կարծում եմ, կառավարությունը պետք վերանայի տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունը...»,-նշել է պատգամավորը:

  • Կիսվել: