կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
21 մարմնից 8 մարմին արդեն նույնականացվել են, այսինքն՝ 13 հոգին անհայտ կորած են․ անհայտ կորած զինծառայողի ծնող

21 մարմնից 8 մարմին արդեն նույնականացվել են, այսինքն՝ 13 հոգին անհայտ կորած են․ անհայտ կորած զինծառայողի ծնող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱԱԾ շենքի դիմաց անհայտ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ 

Ծնողները հայտնեցին, որ 21 մարմնից 8 մարմին արդեն նույնականացվել են, այսինքն՝ 13 հոգին անհայտ կորած են, որից մեկը հրամանատարն է։ Նրանք նշեցին՝ տրամադրված են մնալ, մինչև պատասխան կստանան:

«Ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում»,–ասաց անհայտ կորածներից մեկի հայրը՝ նշելով, որ իրենց  պահանջից հետո միայն բանակից մի գնդապետ սկսեց մասնակցել որոնողական աշխատանքներին։

 

 

  • Կիսվել: