հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
2026-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտը հանգիստ  կարող է առանց թանկանալու էլ աշխատել. Մարության

2026-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտը հանգիստ կարող է առանց թանկանալու էլ աշխատել. Մարության

1, 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, սկսում են ազդել 10 անգամանոց տոմսերի վրա, այսինքն՝ եթե դուք ամիսը մի քանի անգամ եք օգտվում և ստիպված եք 300 դրամով գնել ուղետմոս, զեղչերը, հարգելի մեր թոշակառուներ, չեն ազդելու: Այս մասին այսօր Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք պետք է գործենք բրիտանական WYG ընկերության՝ մեզ տված խորհդակցության հիման վրա, թե ինչպես պետք է լինի տրանսպորտը: Ի դեպ, այդ ընկերությունը խորհդատվությունը տվել է ինձնից էլ Ավինյանից էլ առաջ, նախորդ քաղաքային իշխանությունների կողմից, որը շատ լավ խորհդատվություն է»:

Մարությանը հավելեց՝ ըստ այդ ուսումնասիրության՝ այսօրվա ցանցում 94 տոկոսն առանց տեղփոխի են տեղաշարժվում. «Ինչը նշանակում է, որ մարդիկ օրական եթե գնում են գործի ու գալիս են, մեկ անգամ նստում են, գնում են աշխատանքի, մեկ անգամ նստում են, վերադառնում են, 6 տոկոս դեպքերում՝ ոչ: 94 տոկոս դեպքերում մարդկանց համար եթե ամսականն են գնում, տոմսը դառնում է 8,800 դրամ, 2 անգամ ավելի քան հիմա է: Այդ միջինացվածը, որ պարոն Ավինյանն ասում է 144 դրամ, նման բան գոյություն չունի»:

Ապա Մարությանն Ավինյանից հետաքրքրվեց, թե մոտավորապես որքան ավելի գումար է նախատեսվում հավաքել միասնական տոմսային համակարգով:

Ի պատասխան՝ Ավինյանն ասաց՝ 5 մլրդ դրամ:

Մարությանն էլ շարունակեց. «2021 թվականին գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքը՝ 12.1 մլրդ, 24 թվականին գույքահարկը 13 մլրդ 24 մլն դրամ է, իսկ շարժականը՝ 12.8-ի փոխարեն 13,295 մլրդ դրամ: Այսինքն, տարբերությունը 7 մլրդ դրամի է: Այսինքն 8.1 մլրդ դրամ ավելի են հավաքում, քան հավաքում էինք 21 թվին:

Իսկ 25 թվականին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 26 թվականին 20 մլրդ դրամ ավել, քերելով ձեզնից քան 21 թվին էր: Քանի՞ 5 մլրդ դրամ է պարունակում՝ 4 հատ, այսինքն հանգիստ կարող է աշխատել տրանսպորտն առանց թանկանալու՝ 100 դրամով»:

 

  • Կիսվել: