կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ. Ավինյան

2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ. Ավինյան

2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ավելի քան 18.000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելով կանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի:
 
Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը»,- նշել է նա։

  • Կիսվել: