ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք. նախարար

2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք. նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում անդրադարձել է զբոսաշրջության այս տարվա ցուցանիշներին:
 
«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես`
2024 թ. օգոստոս` 300919 զբոսաշրջիկ,
2025 թ. օգոստոս` 334396 զբոսաշրջիկ։
 
Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%:
 
Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: