ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2023-ին Հայաստանում օրգանների փոխպատվաստման 60-ից ավելի վիրահատություն է արվել․ Ավանեսյան

2023-ին Հայաստանում օրգանների փոխպատվաստման 60-ից ավելի վիրահատություն է արվել․ Ավանեսյան

Առողջության պահպանման և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղվող միջոցառումները դիտարկվում է ոչ թե ծախս, այլ ներդրում մեր երկրի անվտանգության, տնտեսության բարգավաճման և անկախ, ինքնիշխան երկիր կառուցելու մեջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Նրա խոսքով՝ իրականացվող միջոցառումների արդյունքները թեպետ երկարաժամկետ հեռանկարում են մեծամասամբ տեսանելի լինելու, բայց մեր երկրում գրանցված ծնելիության, մահացության, առողջական ցուցանիշներն արդեն իսկ դրական տենդենցներ են ցույց տալիս։
 
Նախարարը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ։ Շեշտեց՝ պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններն ավելացվել են մեր երկրում հիվանդացության և մահացության հիմնական պատճառ հանդիսացող 3 ուղղություններով՝ օնկոլոգիական, սրտանոթային, արյան շրջանառության համակարգերի հիվանդությունների գծով։
 
«Արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրում մահացության առումով առաջին տեղում է, 2022 թվականին նվազել է 14,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2023 թվականին նվազել է ևս 10,2 տոկոսով»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
 
Նրա խոսքով՝ ավելացել է նաև օրգանների փոխպատվաստման թիվը, կատարվել են 60-ից ավելի վիրահատություններ։

  • Կիսվել: