հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2023-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում. վարչապետ

2023-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում. վարչապետ

2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում: Այս մասին այսօր  Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք կունենանք նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ՛՛:

Փաշինյանի խոսքով՝ ժողովրդագրական ծրագրերի ոլորտում ևս կա կարևոր փոփոխություն. ՛՛Դուք գիտեք, որ մենք 2020 թվականին որոշում կայացրինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում ենք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի մեծ նպաստ ենք տրամադրում:

Հիմա մենք հանգել ենք նրան, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք: 28 հազար 600 դրամից պիտի դառնա 30 հազար 700:

Մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամք տանք, այսինքն՝ անկախ բնակավայրից, անկախ նրանից՝ աշխատող է թե չաշխատող, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել: Դա նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան 61 հազար 400 դրամի չափով՛՛:

  • Կիսվել: