շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
20-ամյա երիտասարդն Աբովյանի մարզադաշտի մոտ երիտասարդին դանակահարել էր. ոստիկանների բացահայտումը

20-ամյա երիտասարդն Աբովյանի մարզադաշտի մոտ երիտասարդին դանակահարել էր. ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել:

 Ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացավ, որ դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Պարզվել է, որ նախորդ օրվա երեկոյան Աբովյանի մարզադաշտի մոտ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Արամուս գյուղում հաշվառված, 20-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին եւ խոստովանեց, որ ինքն է դանակահարել:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: