շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
1 օրում ճանապարհատրանսպորտային 16 պատահար է եղել․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ տուժել

1 օրում ճանապարհատրանսպորտային 16 պատահար է եղել․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ տուժել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպառնալիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: