չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվող

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվող

Հուլիսի 9-ին ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու:

Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

  • Կիսվել: