կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Զոհվածի այրի լինելու սուտ տեղեկությունը շահարկելով հափշտակել էր շուրջ 600 հազար դրամ (տեսանյութ)

Զոհվածի այրի լինելու սուտ տեղեկությունը շահարկելով հափշտակել էր շուրջ 600 հազար դրամ (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման ենթարկեցին բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: