երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։

Չհաջողվեց կապ հաստատել Տիրան Խաչատրյանի հետ, իսկ ՊՆ-ից չմեկնաբանեցին թե որն է հայց ներկայացնելու պատճառը:

  • Կիսվել: