Զինվորին դաժան ծեծի ենթարկելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՊՆ զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին խմբակային դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։
Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում պայմանագրային զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել։ Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ծանր վնասվածքներ է ստացել դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։
Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։
Հ
ավելենք, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ․-ն է, որը Նուբարաշենի զորամասում է ծառայում։


