չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ

Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարության:
 
«Ի պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության
 
ՀՀ Ազգային ժողովի՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
 
Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,- ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

  • Կիսվել: