երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է գրել

Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է գրել

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը սեփական դիմումի համաձայն կազատվի պաշտոնից։

Հովհաննես Քոչարյանը հաստատել է պաշտոնից ազատման մասին լուրը․ «Այո,՛ ճիշտ է տեղեկատվությունը, բայց ոչ թե պատրաստվում եմ, այլ դիմումն արդեն գրել եմ և մուտք է արված»։

Քոչարյանը պարզաբանել է նաև, որ աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ «Ընտանիքիս անդամի առողջության հետ է կապված, հիմա ես պետք է դրանով զբաղվեմ , եթե ծառայության մեջ մնայի, աշխատանքիս արդյունավետության վրա կազդեր»։

 Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ:

  • Կիսվել: