«Ժողովուրդ»․ Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչև այժմ քննարկումներ են իրականացնում և աշխատում փոփոխությունների վրա:
Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն: Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը:
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և նրանցից շատերը ևս նույն մտքին են հակված եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումներն ընթանում են նաև «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ կվերացվի նաև «կայուն մեծամասնության» երաշխիքը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։