շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժողովուրդ». Այսօր ՀՔԾ-ն կքննի Գագիկ Հարությունյանին

«Ժողովուրդ». Այսօր ՀՔԾ-ն կքննի Գագիկ Հարությունյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից: Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը:

Այսօր, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: