Զգուշացում, դրամաշորթության նոր տարբերակ
Զգուշացում, դրամաշորթության նոր տարբերակ՝
ներկայանում են զոհվածի այրի, իբր օգնություն են ստացել հայ-ֆրանսիական ընկերությունից։ Ենթադրյալ ընկեության հետ կապը լինում է WhatsApp -ով: Խոստանում են 3000 եվրո՝ պայմանով, որ նրանց փոխանցեք 200€:
Վաթսափը հայկական համարով է, քարտը հայկական բանկի, բայց հետքը չկա։
Սցենարը կարող է տարբերվել. զոհվածի ընտանիքի փոխարեն օրինակ բազմազավակ ընտանիք թիրախավորեն, հայ-ֆրանսիական ընկերության փոխարեն Մոզամբիկի ընկերություն ներկայանան:
Ոչ մի պարագայում գումար, անձնագրի, ընտանիքի տվյալներ, բանկային քարտի համար, կոդ, գաղտնաբառ, ՈՉ մի տվյալ մի փոխանցեք: