ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զարիշատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Զարիշատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Համլետ Խորիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2001թ. օգոստոի 9-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՇՄ Զարիշատ համայնքի ղեկավարի պաշտոնը Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի ուժով լիազորված լինելով ներկայացնել համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կազմել համայնքի հողերի օգտագործման սխեմաներն ու ներկայացրել համայնքի ավագանու հաստատմանը, մշակել և կազմել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերը, համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանված պայմաններով, սահմանված կարգով օտարել կամ օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող հողամասերը, հետևաբար նշված լիազորությունների իրականացման հիմքով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելներով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

  • Կիսվել: