երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ

Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։
 
Նշենք, որ դեռևս մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
 
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան։

  • Կիսվել: