հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ նշանակված էր ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը։

Պատասխանող կողմը չէր ներկայացել դատական նիստին, և դատական նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը տեղեկացրեց, որ պատասխանող կողմը նոր ապացույցներ է ներկայացրել դատարանին, որին դեռ չի հասցրել ծանոթանալ։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց  դեկտեմբերի 16-ին։

 

  • Կիսվել: