շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են. Արամ Վարդևանյան

Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են։

«Ես կարծում եմ՝ սույն վեճի լուծումը ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու, ու այո, մենք գտնում ենք, որ անվավերության հիմքերն առկա են», - ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանին խնդրում է՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը՝ օգտվել «կամ-կամ» հնարավորությունից։

«Կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ», - ավելացրեց Վարդևանյանը։

«Ինչպես կարող են քաղաքական գործընթացին մասնակցող ուժերը ապահովել վերահսկողություն, եթե ոչ մեկ չի տեղեկացնում որտեղ են քվեարկում զինծառայողները: Դրա գաղտնիության հատուկ պահպանման ռեժիմի օրենսդրական նպատակը ո՞րն է եղել:  Զինծառայողների առհասարակ քվեարկության գործընթացը որեւէ կերպ չի կարող համապատասխանել թե սահմանադրության 7-րդ, թե 75-րդ հոդվածին։ Չի կարող լինել իրավիճակ, որ ցուցակներն ամբողջությամբ գաղտնի են։ Նույն ընտրական օրենսգիրքը սպայական անձնակազմի համար նախատեսում է հնարավորություն նաեւ ընտանիքի անդամներին գաղտնի ցուցակով քվեարկելու համար։ Հիմա եթե ընտանիքի անդամները գնում ու գաղտնի ցուցակով են քվեարկում, հանո՞ւմ են ոստիկանության ներկայացուցիչները նրանց ընդհանուր ցուցակից։ Մենք չգիտենք, որովհետեւ գործընթացից դուրս ենք մնում: Միգուցե ԿԸՆ–ն նույնպես դուրս է մնում այդ գործընթացից, որովհետեւ այն բացառապես գաղտնի է պահվում»,- ասաց նա։

Արամ Վարդեւանյանը անդրադարձավ 109 հազար 618 քաղաքացու դեպքին, որոնց անձնագրերը չէին աշխատել։

  • Կիսվել: