չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի, Խաչատուրովի ու մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի, Խաչատուրովի ու մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի՝ Հակակոռուպցիոն դատարանում, տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքից:

Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին Վճռեաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում են 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու համար։

  • Կիսվել: